Դավիթ Սանասարյանը դատարանում սուր ցավեր է ունեցել. «Առավոտ»
Դավիթ Սանասարյանի նկատմամբ խափանման միջոց է սահմանվել 2-ամսյա կալանքը, մինչդեռ Դավիթը լուրջ առողջական խնդիրներ ունի՝ երիկամների հետ կապված։ «Առավոտ»-ի հետ զրույցում նրա փաստաբան Ռոբերտ Ռևազյանն ասել է, որ մինչ կալանքը նրա համար կիրառվել էր մեկ այլ հոդված, որի առավելագույն ժամկետը 3 ամիս կալանքն էր.
«Ժամեր առաջ, որ պետք է լրանար 72 ժամը, և իրեն պետք է ազատ արձակեին, իրեն նոր՝ ավելի ծանր մեղադրանք է առաջադրվում, և կալանավորումը որպես խափանման միջոց է ընտրվում։ Սա արդեն ցույց է տալիս, որ անձնական հետապնդում են իրականացնում»։
Փաստաբանն ասաց, որ Դավիթի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ Հենց դատարանում մեջքի շրջանում սուր ցավեր է ունեցել, երբ ցավերը սաստկացել են, շտապօգնություն են կանչել։ «Բժիշկները հետազոտեցին, հայտնեցին, որ հրատապ պետք է հետազոտվի ու նորմալ բուժում ստանա»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին