Հանրապետականները համագումարի են պատրաստվում. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը գրել է, որ աշնանը, ամենայն հավանականությամբ՝ հոկտեմբերին, տեղի է ունենալու Հանրապետական կուսակցության համագումարը։ Այն այս անգամ տարբերվելու է նախորդներից, քանի որ նախընտրական է և հաջորդելու է Սերժ Սարգսյանի՝ նախօրեին արած հայտարարությանը։
Թերթը հիշեցնում է, որ Սարգսյանը հանրության տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ հանդիպմանը նախօրեին հայտարարել է, թե ամիսներ հետո ձևավորվելու է ազգային համաձայնության կառավարություն։ Որոշ տեղեկությունների համաձայն, Սերժ Սարգսյանը հենց այդ համագումարի ժամանակ էլ հայտարարելու է, թե ինչ փոփոխություններ է նախատեսում։
ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը թերթի հետ հեռախոսազրույցում հաստատել է, որ համագումարի են պատրաստվում, սակայն չի ցանկացել ասել, թե փոփոխությունները համագումարից հետո՞ են անելու, թե այդ ժամանակ խորհրդարանական ընտրություններին հաջորդող փոփոխությունների մասին ընդամենը հայտարարություն է արվելու:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա