Սարի թաղի բնակիչներին հավաստիացրել են, որ նրանց կրած վնասները կփոխհատուցեն. «Ժողովուրդ»
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը օգոստոսի 1-ին այցելել էր Սարի թաղ։ Հուլիսի 29-ին լույս 30-ի գիշերը Սարի թաղում ծավալված իրադարձությունների արդյունքում ինչպես բազմաթիվ բնակիչներն էին տուժել, այնպես էլ բազմաթիվ տներ էին վնասվել։ Տարոն Մարգարյանը Սարի թաղի բնակիչներին հավաստիացրել է, թե նրանց կրած վնասները կփոխհատուցեն։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մի շարք քաղաքացիներ Տարոն Մարգարյանին խնդրել են նաև, որ օգնի իրենց կալանավորված հարազատներին ազատ արձակել։ Երևանի քաղաքապետն ասել է, որ ինքը կփորձի միջնորդել իրավապահներին սարիթաղցիների ազատման հարցում։
Իսկ թե ինչպե՞ս և ի՞նչ իրավունքով է Երևանի քաղաքապետը փորձելու այդ խնդիրը լուծել և արդյո՞ք նա կկարողանա այդ անել, ցույց կտա ժամանակը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա