Փաստաբաններ. Մեղադրանքները շինծու են
Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը, Արմեն Մարտիրոսյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը, Հովսեփ Խուրշուդյանի պաշտպան Սեդա Սաֆարյանը, Դավիթ Սանասարյանի պաշտպան Ռոբերտ Ռևազյանն այսօր հրավիրած շտապ ասուլիսում կարծիք հայտարարեցին, որ իրենց պաշտպանյալների նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, նրանց առաջադրված մեղադրանքները որակեցին «անհիմն, անհեթեթ ու արհեստական»:
«Այս գործի շրջանակում իրավաբանությունը հրաժեշտ է տվել, այնպիսի տպավորություն է, որ մեղադրանքը գրել են ոչ թե իրավաբանները, այլ բանասերները»,-ասաց Եղնուկյանի փաստաբանը:
Նրանք նշեցին, որ իրենց միավորում է մի բան. «Մեր բոլոր պաշտպանյալներին առաջադրվել են արհեստական մեղադրանքներ, որպեսզի սահմանափակվի նրանց արտահայտվելու, հավաքների մասնակցելու ազատությունները»:
Փաստաբան Սեդա Սաֆարյանը նշեց, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը շատ ցածր մակարդակի վրա է:
«Կարծում եմ, որ մենք կունենանք Եվրոպական դատարան ուղարկվելիք գործեր»,-ասաց նա:
Սաֆարյանը պատմեց, որ Խուրշուդյանին ոստիկանության բաժին են տարել Սարի թաղի բնակիչներից մեկի տնից, և, ըստ նրա, ոստիկաններն ապօրինի մուտք են գործել այդ բնակչի տուն:
«Գտնում եմ, որ իմ պաշտպանյալը քաղաքական հայացքների համար է պատժվում»,-ասաց նա:
Արմեն Մարտիրոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը նշեց, որ Մարտիրոսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը շինծու է, հորինվա. «Նպատակը ոչ թե մեր պաշտպանյալներին հավաքներից հեռու պահելն է, այլ ընդհանրապես հավաքների դադարեցումը»։
Փաստաբաները հայտարարեցին, որ իրենց պաշտպանյալների ձերբակալման, կալանավորման որոշումները բողոքարկելու են:
Հարակից հրապարակումներ`
- Խուրշուդյանի փաստաբանը կբողոքարկի կալանավորման վերաբերյալ դատարանի որոշումը
- «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կալանավորվել է
- Դավիթ Սանասարյանը կալանավորվել է
- Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել
- 15 պատգամավորներ ստորագրել են Արմեն Մարտիրոսյանին չկալանավորելու վերաբերյալ միջնորդության ներքո
- Արմեն Մարտիրոսյանը ձերբակալվել է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին