Ոստիկանապետը հանձնարարել է հայտնաբերել միջադեպին մասնակից քաղաքացիական անձանց, որոնք սադրել են բախումները
Ոստիկանությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Ինչպես հայտնել ենք, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականով՝ հուլիս 29-30-ին Սարի թաղում կատարված դեպքերի առնչությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություններ են սկսվել՝ ինչպես ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժ կիրառելու, այնպես էլ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու և նրանց տեխնիկական միջոցները վնասելու դեպքերով:
Ոստիկանության պետը օպերատիվ ծառայությունների ղեկավարներին հանձնարարել է հայտնաբերել միջադեպին մասնակից քաղաքացիական անձանց, որոնք սադրել են բախումները և բռնություն են կիրառել հավաքի մասնակիցների, լրագրողների ու ոստիկանների նկատմամբ»:
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանության կիրառած «Հատուկ միջոցների» մասին
- Սարի թաղի բնակիչների կրած վնասները կգույքագրվեն սեղմ ժամկետներում
- Գլխավոր դատախազի հանձնարարությամբ Սարի Թաղի դեպքերի վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ՀՔԾ
- Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ նյութերը ՄԻՊ-ն ուղարկել է Գլխավոր դատախազություն
- Սարի թաղից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում տեղափոխված 50 տուժածներից 36-ն արդեն դուրս է գրվել. ԲԿ-ի փոխտնօրեն
- Կուսակցությունների արձագանքը՝ Սարի թաղի դեպքերին (լրացվում է)
- Սարի թաղում տուժել են լրագրողներ, քաղաքացիներ
- Սարի թաղում ոստիկանների հետ միջադեպի հետքերով մեկ անձ ձերբակալվել է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին