«Սասնա ծռեր» -ի անդամներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանին նույն մեղադրանքն է առաջադրվել
Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներին սեփական մեքենայով սնունդ հասցրած Արթուր Սարգսյանին նույն մեղադրանքն է առաջադրվել, ինչ «Սասնա ծռեր» խմբի մյուս անդամներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել),- Panorama.am-ին տեղեկացրեց փաստաբան Ինեսա Պետրոսյանը:
«Աբսուրդ է, բոլորն էլ գիտեն, թե այդ տղան որ օրն է գնացել, ինչ նպատակով: Նպատակը եղել է միայն սնունդ տանելն ու մարդկանց հասցնելը: Արտատպել էին նույն մեղադրանքը»,- ասաց նա:
Փաստաբան Արայիկ Պապիկյանի խոսքով, երկու ժամ չորս պաշտպանով, դատավորով, քննիչով չէին կարողանում հասկանալ, թե ինչպես է նա հուլիսի 17-ին մտել ՊՊԾ գունդ, այնուհետև հուլիսի 26-ին հաց տարել, այսինքն երկու մասո՞վ է մտել, թե՞ ոչ:
«Իրեն մեղադրում են զինված խմբի հետ գունդ մտնելու, պատանդ պահելու համար: Նա ունի հիվանդություններ, 5-6 մետրից ավելի չի կարող քայլել: Այդ ձևի մարդը պատանդներ է պահե՞լ»,- ասաց փաստաբանը:
Լուսանկարը՝ ԱԱԾ հրապարակած տեսանյութից։
Հարակից հրապարակումներ`
- Արայիկ Խանդոյանն ու Վարուժան Ավետիսյանը կալանավորվել են
- Փաստաբան. Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել
- Պավլիկ և Արամ Մանուկյանների փաստաբանը բողոքարկելու է կալանքի որոշումները
- Պավլիկ Մանուկյանը կալանավորվեց
- «Սասնա ծռեր»-ի անդամներ Գագիկ Եղիազարյանը և Արամ Հակոբյանը կալանավորվել են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան