«Սասնա ծռեր»-ի անդամ Արմեն Բիլյանը դիպուկահարի կրակոցի արդյունքում վայր է ընկել պատնեշից. Փաստաբան
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանն առողջական խնդիրներ ունի, սակայն դեռ չի հոսպիտալացվել,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հանրային պաշտպանի գրասենյակի իրավապաշտպան Արմինե Ֆանյանը:
«Դիպուկահարի կրակոցի արդյունքում վայր է ընկել պատնեշից, կարծես ողնաշարն է վնասել: Դժվարությամբ է տեղաշարժվում: Միջոցներ ենք ձեռնարկում հնարավորինս արագ հետազոտում կազմակերպելու համար: Ընդամենը ցավազրկողների միջոցով ապահովվել են նրա մասնակցությունը դատական նիստին»,- ասաց նա:
Արմեն Բիլյանը, ինչպես և խմբի մյուս անդամները, կալանավորված է: Նրան առաջադրված է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):
Նա իրեն մեղավոր չի ճանաչում: Կալանքի որոշումը բողոքարկվելու է:
Փաստաբանի խոսքով, առաջադրված երկու հոդվածն էլ ունեն խրախուսական նորմեր, ըստ որոնց՝ սահմանված կարգով եթե անձն ազատ է արձակում պատանդին կամ զենքերն է հանձնում, ապա ենթակա չէ պատժի կրման, եթե այլ հանցակազմ չկա:
Հարակից հրապարակումներ`
- «Սասնա ծռեր» -ի անդամներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանին նույն մեղադրանքն է առաջադրվել
- Արայիկ Խանդոյանն ու Վարուժան Ավետիսյանը կալանավորվել են
- Փաստաբան. Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել
- Պավլիկ և Արամ Մանուկյանների փաստաբանը բողոքարկելու է կալանքի որոշումները
- Պավլիկ Մանուկյանը կալանավորվեց
- «Սասնա ծռեր»-ի անդամներ Գագիկ Եղիազարյանը և Արամ Հակոբյանը կալանավորվել են
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին