
Թուրքիայի իշխանությունները սկսկել են ձերբակալել գիտաշխատողներին
Թուրքիայի ոստիկանությունը խուզարկել է Թուրքիայի Գիտական և տեխնոլոգիական հետազոտությունների կենտրոնը, ձերբակալվել են կենտրոնի մի քանի աշխատակից: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Գիտաշխատողները դարձել են երկրում հեղաշրջման փորձից հետո զտումների ալիքի հերթական զոհը: Երեկ էլ հայտնի էր դարձել ֆուտբոլային 94 դատավորի և նրանց օգնականների հեռացման մասի, որը, ըստ ԶԼՄ-ների, նույնպես կապված է ապստամբության հետաքննության հետ:
Նշենք, որ Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո աշխատանքից ազատվել է մոտ 60 հազար մարդ՝ զինվորականների, դատավորներ, դասախոսներ, լրագրողները, փակվել է ավելի քան 2000 կազմակերպություն: