
Արցախում Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգով առաջարկվում է նախագահական կառավարման մոդել
ԼՂՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից հուլիսի 30-ին հանրապետության նախագահին ներկայացված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը բաղկացած է նախաբանից, մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, կառավարման համակարգը, դատական իշխանությունը, տեղական ինքնակառավարումը և հանրաքվեն բաժիններից:
ԼՂՀ ԱԺ-ն տարածել է հաղորդագրություն, որտեղ ասված է.
«Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը ներկայացված հայեցակարգի, մասնավորապես կառավարման համակարգի տարբերակի հանդեպ, տեղեկացնում ենք, որ մասնագիտական հանձնաժողովի կողմից առաջարկվել է նախագահական կառավարման մոդել:
Հայեցակարգը հանրապետության նախագահի կողմից հավանության արժանանալու դեպքում մասնագիտական հանձնաժողովը շարունակելու է աշխատանքները՝ սահմանադրական բարեփոխումների նախագծի վրա»:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը ներկայացվել է Նախագահին
- Արցախում հանրային քննարկումներով ամփոփվում է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը