Քննարկվել են էներգետիկայի ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանին և տնօրենի տեղակալ Սուրեն Պողոսյանին: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի
տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը, որին մասնակցել են ԼՂՀ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը և «Արցախէներգո» ՓԲԸ տնօրեն Տիգրան Ծատրյանը, քննարկվել են էներգետիկայի ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը պահանջված է համարել նման համագործակցությունը՝ նշելով, որ առկա են լավ նախադրյալներ այն խորացնելու և զարգացնելու համար: