Րաֆֆի Հովհաննիսյան. Եթե քաղաքական գործընթացներով հարցերը չլուծվեն, նոր «Սասնա ծռեր» կծնվեն
Մեր երկիրը գտնվում է նորագույն պատմության ամենածայրահեղ ճգնաժամում, որը վերաբերում է թե իշխանական համակարգին, թե հասարակությանը, թե պետության հեռանկարին,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Այն վիճակը, որ ստեղծվել է այսօր` աննախադեպ է: Պետք է հանդուրժենք սա՞ : Մեր երկրին անհրաժեշտ է հանրային, օրիգինալ դիսկուրս այս վիճակի և ելքերի մասին»,- հավելեց նա:
Ր. Հովհաննիսյանի խոսքով՝ առաջարկում են յուրաքանչյուր հայաստանցուն, հային, Երևանից մինչև Արցախ ու սփյուռք, զորակցության սկզբունքը. «Մենք կկանգնենք մեր համաքաղաքացիների հետ՝ ինչպես միշտ, կաշխատենք քաղհասարակության, լրագրողների հետ՝ ընդունելով մեր սխալները, նաև առաջարկելով մեր լուծումները մեր երկրի առջև ծառացած այս նախադեպ տագնապի համար»։
Ր. Հովհաննիսյանը նշեց, որ ԵՄ-ն, ԱՄՆ-ն արդեն իրենց տեսակետները հայտնել են այն գործողությունների վերաբերյալ, որոնք կատարվեցին Հայաստանում այս վերջին երկու շաբաթվա ընթացքում, սակայն բավարար չէ, պետք է շարունակեն իրենց հսկողությունը. «Սա նաև իրենց խնդիրն է, քանի որ Հայաստանի գործընկերներն են: Ես արդեն նամակ եմ ուղարկել ԵԺԿ, սեպտեմբերին կլինեմ այնտեղ, սակայն դա բավարար չէ»:
Հովհաննիսյանը ասաց նաև, թե ներսում, դրսում պետք է այնպես անել, որ հայ մարդը սեփական երկրում պաշտպանված լինի. «որ ոստիկանն առանց որևէ պատճառի, պատրվակի չկարողանա կոտրել մարդկանց ծնկները, հանի աչքը»:
Ըստ նրա, այս գործում իրենց անելինքն ունեն նաև սփյուռքը, Արցախը:
«Եթե քաղաքական գործընթացներով, ընտրություններով հարցերը չլուծվեն, նոր «Սասնա ծռեր» կծնվեն»,- կանխագուշակեց քաղաքական գործիչը՝ հավելելով, որ ժամանակը քիչ է, շատ բան կախված է առաջիկա շաբաթների հանրային վարքով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան