Արայիկ Խանդոյանն ու Վարուժան Ավետիսյանը կալանավորվել են
ՊՊԾ գունդը զավթած զինված խմբի անդամներից Արայիկ Խանդոյանն ու Վարուժան Ավետիսյանը դատարանի որոշմամբ կալանավորվել են: Դատարանը կալանքի վերաբերյալ միջնորդությունները քննել է գիշերվա ընթացքում:
«Բոլորի նկատմամբ էլ ներկայացված կալանքի միջնորդությունները բավարարվեցին: Մենակ վերջին երկուսինը չհասցրեցի լսել, որոնցից մեկը տղաներին հաց տարած Աշոտ Սարգսյանն է»,-Panorama.am-ին ասաց Խանդոյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը:
Նրա խոսքով, դատական նիստին ներկա է եղել Արայիկ Խանդոյանը:
«Ինքն ասաց, որ չի ընդունում իր նկատմամաբ առաջադրված մեղադրանքները, ինքը շատ կարճ, բայց դիպուկ բան ասեց. «Ես ավել, սավոկը վերցրել էի, որպեսզի աղբը մաքրեի»,-փոխանցեց Խանդոյանի շահերի պաշտպանը:
Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգքրի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):
Նույն մեղադրանքներն են առաջադրվել նաև Վարուժան Վարուժան Ավետիսյանին: Նրանք երկուսն էլ տեղափոխվել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ:
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել
- Արայիկ Խանդոյանի ընտանիքին օգնելու համար ավելի քան 30 հազար է հանգանակվել. ՀԺ
- Սոցնախ. Խանդոյանների ընտանիքը օգտվում է օրենքով հասանելիք սոցիալական աջակցության ծրագրերից
- «Սասնա ծռեր»-ի անդամ Արայիկ Խանդոյանը չի ցանկացել ստանալ բժշկական օգնություն. փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին