Ծանր վիրավորում ստացած ոստիկանի առողջական վիճակն այսօր ավելի է վատացել
ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում հուլիսի 17-ին փոխհրաձգության հետևանքով ծանր վիրավորում ստացած ոստիկանի առողջական վիճակն այսօր ավելի է վատացել։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:
Նշենք, որ օգոստոսի 1-ին ոստիկանը երրրորդ անգամ է վիրահատվել, սակայն նրա մոտ դրական շարժընթաց չկա:
Հիշեցնենք, որ ոստիկանը ստացել էր կրծքային-որովայնային հրազենային վիրավորում և գտնվում է «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրի վերակենդանացման բաժանմունքում։ Վերակենդանացման բաժանմունքում գտնվող ոստիկանի մոտ վիրավորումից վնասվել են լյարդը, բարակ և հաստ աղիները, ստոծանին, ինչպես նաև թոքերը։
ԱՆ-ից նաև հայտնեցին, որ ընդհանուր առմամբ՝ այս պահին հիվանդանոցում է գտնվում 16 մարդ, որից 3-ը՝ ոստիկան:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան