Հադրութում հացահատիկի համախառն բերքի ծավալը գերազանցում է վերջին 8 տարվա ցուցանիշները
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 2-ին այցելել է Հադրութի շրջան:
Տող գյուղի մոտակայքում երկրի ղեկավարը խորհրդակցություն է հրավիրել Հադրութի շրջվարչակազմի և համայնքների ղեկավարների մասնակցությամբ՝ նվիրված 2016 թվականի հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի ընթացքին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, նախագահը գոհունակությամբ նշել է, որ այս տարի շրջանում հացահատիկային մշակաբույսերի համախառն բերքի ծավալը գերազանցում է վերջին 8 տարվա ցուցանիշները:
Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ՝ հավելելով, որ շրջանում առկա են բավարար պայմաններ հետևողականորեն բարձրացնելու և՛ համախառն բերքի, և՛ բերքատվության ցուցանիշները:
Նույն օրը Նախագահն այցելել է «Ազատ հայրենիք» կուսակցության կողմից կազմակերպված «Հայրենիք» երիտասարդական ճամբար, հանդիպել երիտասարդների հետ և ջերմ ու անմիջական մթնոլորտում զրույց ունեցել տարբեր թեմաների շուրջ: Երկրի ղեկավարը կարևորել է նման ճամբարների նշանակությունը երիտասարդների հայեցի դաստիարակության և հայրենիքը ճանաչելու տեսանկյուններից:
Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին