Օբամա. Թրամփը չի կարող երկիր կառավարել
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սուր քննադատության է ենթարկել նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին՝ հայտարարելով, որ նա չի կարող երկիր կառավարել:
«Deutsche Welle»-ն հաղորդում է, որ այս մասին Բարաք Օբաման հայտարարել է Սպիտակ տանը Սինգապուրի վարչապետի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ: Օբամայի խոսքով, Դոնալդ Թրամփը չի կարող երկիր կառավարել, քանի որ չունի բազային գիտելիքներ՝ ներքաղաքական և միջազգային նշանակության մի շարք հարցերի շուրջ: Օբաման նաև քննադատել է Թրամփի վերջին հայտարարություններն ԱՄՆ զինված ուժերի մահմեդական սպայի վերաբերյալ՝ կոչ անելով «Հանրապետական կուսակցության» անդամներին դադարեցնել իրենց աջակցությունը Թրամփի թեկնածությանը:
«Եթե դուք նորից ու նորից, առանց ամաչելու, ստիպված եք պնդել, որ նրա հայտարարություններն անընդունելի են, ապա ինչու եք դեռ շարունակում նրան աջակցել: Եվ առհասարակ՝ ինչ մտածել մի կուսակցության մասին, որն ունի նման ներկայացուցիչ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ շեշտելով, որ պետք է գա այս «ամենին վերջ դնելու պահը»:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան