12:08 04/08/2016 Հայաստան

Գյումրիում ոստիկանների կողմից լրագրողների աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ ՀՔԾ-ում նախապատրաստվում են նյութեր

ՀՔԾ լրատվական ծառայությունից հայտնում են.

«Հուլիսի 30-ին «www.asparez.am» լրատվական կայքում հրապարակվել է «Գողական անձանց սադրիչ քայլերի հետևանքով Գյումրիում կին և անչափահաս են բերման ենթարկվել, բռնության են ենթարկվել ԳԱԼԱ-ի և News.am-ի աշխատակիցները» վերտառությամբ հոդվածը, որի համաձայն նույն օրը  Գյումրի քաղաքում կատարվող  խաղաղ ցույցի ընթացքում տեղի է ունեցել վիճաբանություն, որի արդյունքում խաղաղ ցուցարարներն անօրինական բերման են ենթարկվել ոստիկանություն:

Քայլերթի մասնակիցների հավաստմամբ` իրավիճակը հրահրել և վեճի են վերածել ոստիկանության կողմից ուղարկված քաղաքացիական հագուստով ոստիկաններ: Վերջիններս սկսել են հայհոյել եւ վիրավորել Թատերական հրապարակում հավաքված քաղաքացիներին:

Ընդհարումից հետո  ակտիվիստները արգելափակել են Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի երթևեկությունը:

Դեպքի վայր ժամանած ոստիկանության Կումայրիի բաժանմունքի ծառայողները  փողոցը փակած երիտասարդներին ուժի գործադրմամբ  տեղափոխել են հարակից մայթ, ապա ոստիկանական ուժերով բերման են ենթարկել մի շարք քաղաքացիների:

Ըստ նշված լրատվամիջոցի հրապարակման` ակտիվիստներից զատ, մարմնական վնասվածքներ են ստացել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչները: Մասնավորապես`  ԳԱԼԱ հեռուստաընկերության աշխատակցին մի քանի ոստիկաններ փորձել են  բերման ենթարկել, «News.am» կայքի լրագրողը և մեկ այլ լրագրող մարմնական վնասվածքներ են ստացել, վնասվել է «Շանթ» հեռուստաընկերության տեսախցիկը: Անօրինական քաշքշուկների մեջ է հայտնվել նաև «Ասպարեզ» ակումբի նախագահը, ում ձեռքերին բռնության հետքեր են եղել:

Զանգվածային լրատվության միջոցի հիշյալ հրապարակման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր»:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով
սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}