Թոմ դե Վաալ. Նախագահ Սարգսյանը և իր թիմը ղարաբաղյան բանակցություններում ավելի հեռուն են տեսնում
«[ՀՀ նախագահ] Սարգսյանը և իր թիմը երկրի դեմքն են արտաքին աշխարհում և պարտավոր են տեսնել Ղարաբաղյան հակամարտությունը ավելի մեծ պատկերի մեջ: Նրանք հասկանում են, որ եթե Հայաստանը առնվազն ձևի համար պատրաստակամություն չի արտահայտում որոշ տարածքներ Ադրբեջանին վերադարձնելու հետ կապված փոխզիջումների համար ավելի ճկուն լինելու հարցում, մոտավոր հեռանկարում նրան սպասվում է էլ ավելի ռազմատենչ Ադրբեջանի հետ նոր պատերազմ», - գրում է Քարնեգի միջազգային խաղաղության հիմնադրամի ավագ վերլուծաբան Թոմաս դե Վաալը:
Armenia's crisis is a clash of #NK veterans, as the country deals with legacy of that victory My piece https://t.co/F5Gj42zThK
— Thomas de Waal (@Tom_deWaal) August 3, 2016
OpenDemocracy-ում հրապարակված «Հայաստանի ճգնաժամը և հաղթանակի ժառանգությունը» վերնագրով հոդվածում բրիտանացի հայտնի հեղինակը ներկայացնում է «Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից Էրեբունու ՊՊԾ գունդը գրավելու վերաբերյալ իր վերլուծությունը՝ քննարկելով իրար հաջորդող կառավարությունների և նրանց հանրային վստահության հետ կապված ճգնաժամը, ընդդիմադիր կուսակցությունների խնդիրը, 1992-94թթ պատերազմի վետերանների դերը ներքին և արտաքին քաղաքականության ոլորտներում և այլն:
@armen_reporter Thanks! Yes, should have checked date of Monte's death, will correct. And '99 shootings -- absolutely
— Thomas de Waal (@Tom_deWaal) August 3, 2016
Շարունակելով Ադրբեջանի հետ բանակցելու վերաբերյալ միտքը, դե Վաալը գրում է. «Նույնիսկ եթե պատերազմից հնարավոր լինի խուսափել, ստատուս քվոյի պահպանման հեռանկարը Հայաստանին խոստանում է միջազգային մեկուսացում: Այդ է պատՃառը, որ [Սերժ] Սարգսյանը շարունակում է բանակցել ԵԱՀԿ-ի կողմից առաջարկվող խաղաղության պայմանագրի շուրջ, որն այժմ լրջորեն առաջ է մղում Ռուսաստանը՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի աջակցությամբ, որը շատ նման է նրան, ինչի համար Տեր-Պետրոսյանին ստիպեցին հրաժարական տալ, և ինչի պատճառով Տեր-Պետրոսյանը վերջին այս ճգնաժամի պայմաններում աջակցություն հայտնեց Սարգսյանին՝ կոչ անելով իր հայրենակիցներին հաշվի առնել արտաքին սպառնալիքները»:
«Ղարաբաղյան հարցում առաջ շարժվելու միակ ճանապարհը ավելի լուրջ բանակցություններն են: Հայկական կողմում, դա պետք է ենթադրի որոշ շրջաններից հրաժարվելու հաստատակամությունը՝ Ադրբեջանի կողմից բուն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում զիջումների դիմաց: Բայց ապրիլյան պատերազմի և հուլիսյան քաղաքական ճգնաժամի պայմաններում, Երևանի կառավարության համար ավելի դժվար է լինելու այդ գործարքի հարցում առաջ շարժվելը», - գրում է դե Վաալը:
Անդրադառնալով Հայաստանում առկա հանրային քննարկումների բովանդակությանը և ընդդիմության որոշ առաջնորդների կողմից հանրության ազգայնական զգացմունքների վրա քաղաքական դիվիդենտներ ստանալու պատրաստակամությանը, դե Վաալը եզրակացնում է. «Հայաստանին միայնակ դժվար թե այս փակուղուց դուրս գալ հաջողվի:
Նրա ամենամեծ դաշնակիցը՝ Ռուսաստանը, առաջարկում է միայն բռնությունների ուղին: Հայաստանը իր միջազգային բարեկամների և Սփյուռքի՝ ավելի պրագմատիկ հատվածի օժանդակության կարիքն ունի, որպեսզի կարողանա առաջ շարժվել ներքին տարաձայնությունների և միջազգային ասպարեզում լուրջ անորոշությունների միջավայրում»:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին