Այժմյան Թուրքիայի տարածքում հայտնաբերվել են ուրարտական շրջանի տակառներ
Այժմյան Թուրքիայի Բիթլիս (հայկական անվանումը՝ Բաղեշ) քաղաքում ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են գինու տակառներ: «Արևելք»-ը, հղում անելով թուրքական birgun.net կայքին, գրում է, որ տակառներն ուսումնասիրելու համար հրավիրվել են հնագետներ:
Նրանք եկել են եզրակացության, որ տակառները պատկանում են ուրարտական շրջանին և ներկայացնում են 2500 տարվա վաղեմություն ունեցող ուրարտական մշակույթը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում