Աչքը հեռացրած Սայադի քույրը դիմում է մարդկանց՝ օգնության խնդրանքով
Սարի թաղում ոստիկանության կողմից իրականացրած գործողությունների հետևանքով մի աչքից զրկված Սայադ Հարությունյանի քույրը՝ Սուսանան դիմում է մարդկանց՝ եղբոր աչքը արտասահմանում պրոթեզավորելու համար օգնություն տրամադրելու խնդրանքով: Քույրն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Վերջերս Երևանում ծավալված իրադարձությունների ամենաուշագրավ ու ցավալի դեպքը, թերևս, եղբորս՝ 17-ամյա Սայադ Հարությունյանի հետ է կապված. կյանքով ու եռանդով լի մի երիտասարդ, ով ունի մեծ ձգտումներ և նպատակներ, սակայն, ոստիկանության բռնությունների հետևանքով կորցնելով աչքը, այսօր նրա միակ մտահոգությունը աչքի որակյալ պրոթեզավորումն է, ինչը ծնողներս մտադիր են կազմակերպել արտասահմանում:
Արդար քրտինքով ապրուստ վաստակող ծնողներիս համար դա բավականին դժվար իրագործելի է, նրանք կանգնած են փաստի առաջ, քանզի դժբախտությունը վրա հասավ անակնկալ, և չնայած հայրս հույս էր փայփայում որևէ կերպ վերականգնելու եղբորս տեսողությունը, բժշկությունում դա պրակտիկորեն անհնար է:
Այժմ բոլորիս գերնպատակը եղբորս կորցրած աչքի պրոթեզավորումն է, ինչի համար ծնողներս չունեն բավարար միջոցներ, ուստի դիմում ենք բարեխիղճ մարդկանց՝ աջակցություն ստանալու ակնկալիքով:
Բոլոր նրանք, ովքեր ցանկություն կհայտնեն դրամական օգնություն ցուցաբերել, կարող են մոտենալ Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ, որտեղ հորս անունով բացվել է հաշվեհամար, որին հավաքված ողջ գումարը կուղղվի Սայադի կորցրած աչքը գոնե վիզուալ վերկանգնելուն:
Շնորհակալություն:
Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ (Acba Credit Agricole bank)
Ստացող՝ Ռոմա Հարությունյան (Beneficiary name: Roma Harutyunyan)
ՀՀ դրամ (AMD) account no: 220199490065138
ԱՄՆ դոլար (USD) SWIFT: AGCAAM22, account no: 220199570122138
Եվրո (EURO) SWIFT: AGCAAM22, account no: 220381650070002
Ռուբլի (Rouble) SWIFT: AGCAAM22, account no: 220381650070958
Օնլայն տարբերակով փոխանցումը կատարել հետևյալ հաշվեհամարին՝
16045036922000(ՎՏԲ Հայաստան բանկ)
Ստացող՝ Ռոմա Հարությունյան
Հ. Գ. Ուզում եմ, որ ժպիտը անպակաս լինի դեմքիցդ, ապե՛ր ջան:
Հեռ. համարներ`
Հայր` 094812692
Մայր`094632003
Քույրեր`093639527, 077812692»:
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանության կիրառած «Հատուկ միջոցների» մասին
- «Նույն կյանքն է, ուղղակի մի աչքով». 17-ամյա Սայադը ՀԺ-ին
- Աչքից զրկված Սայաթը երթի մասնակից չէր. Պատմում է քույրը
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին