Ժիրայր Սեֆիլյանը Պավլիկ Մանուկյանին խնդրում է դադարեցնել հացադուլը
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Ժիրայր Սեֆիլյանը նամակ է հղել Պավիկ Մանուկյանին: Նամակը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Սեֆիլյանի կինը՝ Նանոր Սեֆիլյանը:
«Նամակ՝ Ժիրայրից Պավլիկին
Սիրելի Պավլիկ,
Բարեբախտաբար հուլիսի 31-ին տղաները ճիշտ որոշում կայացրին՝ խուսափելով երկկողմ արյունահեղությունից:
Հուլիսի 17-ից սկսած դուք արել եք ձեզնից կախված առավելագույնը: Ապացուցել եք, որ հայը երբեք ստրուկ չի եղել և չի լինելու: Ձեր արարքով ապացուցել եք, որ հայը մահից ու բանտից վախեցողը չէ, դրանով իսկ փաստելով, որ մեր ազգն անմահ է: Վստահ եղիր, որ այս զոհողությունը իմաստավորվելու է, և մեր սիրելի ժողովուրդն ուշ թէ շուտ ապստամբելու է:
Հուլիսի 27-ին (այդ օրը Լիզպոնի տղաների նահատակության 33-րդ տարին լրացավ) վիրահատությունից հետո, երբ բացեցիր աչքերդ և հասկացար, թե ինչ է տեղի ունեցել, ապրեցիր երկու խիստ հակասական զգացում: Առաջինը՝ ուրախությունն էր, որ Արամի կյանքին վտանգ չի սպառնում, և երկրորդը՝ տխրությունն էր, որ այդպիսի ծանր վնասվածքներով գամված ես անկողնուն, ա՛յո, քեզ լավ ճանաչելով վստահ պիտի նախընտրեիր անշնչանալը, քան այդ վիճակում հայտնվելը և այդ պատճառով որոշեցիր հրաժարվել սնվելուց:
Սիրելի՛ Պավլիկ, ինչպես տեսնում ես, ամեն ինչ չէ, որ մենք կարող ենք որոշել, եթե ողջ ես մնացել, ուրեմն դա Աստծո կամքն է եղել, եթե ողջ ես մնացել ուրեմն տակավին բան ունես անելու ընդհանուրի՝ Հայաստանի և քո ընտանիքի համար:
Ուստի եղբայրաբար խնդրում եմ դադարեցնես հացադուլը, և օգնելով բժիշկներին՝ օր առաջ ոտքի կանգնես:
Հոգով և մտքով միշտ քեզ հետ:
Ժիրայր ՍէՖիլյան
Վարդաշեն ՔԿՀ- ից
Օգոստոսի 4, 2016թ.»:
Հարակից հրապարակումներ`
- Պավլիկ և Արամ Մանուկյանների փաստաբանը բողոքարկելու է կալանքի որոշումները
- Պավլիկ Մանուկյանը կալանավորվեց
- Պավլիկ Մանուկյանի որդու պաշտպանի դիմումն ընդդեմ ՀՀ-ի՝ ուղարկվել է ՄԻԵԴ
- Փաստաբան. Այս պահին էլ Պավլիկ Մանուկյանը հրաժարվում է սնունդից ու ցավազրկող միջոցներից
- Պավլիկ Մանուկյանի որդին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում է
- Պավլիկ Մանուկյանը ցանկացել է դատարանում՝ կալանքի միջնորդության քննությանը ներկա լինել. փաստաբան
- Պավլիկ Մանուկյանի և նրա որդու վիճակը գնահատվում է կայուն ծանր, ոստիկանի վիճակը՝ բավարար
- Պավլիկ Մանուկյանի ու նրա որդու վիրահատությունն ավարտվել է. նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր
- Զինյալներից 2-ը հանձնվել են իրավապահներին, իսկ Պավլիկ Մանուկյանն ու նրա որդին հիվանդանոցում են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան