Տրետյակովյան պատկերասրահը Այվազովսկու ցուցահանդեսի ավելի քան 45 հազար տոմս է վաճառվել
Մոսկվայի Տրետյակովյան պետական պատկերասրահը մեծանուն նկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսի ավելի քան 45 հազար տոմս է վաճառել: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ մշակույթի նախարարությունը:
Հիշեցնենք, որ հայտնի ծովանկարչի ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է 200 աշխատանք 17 թանգարանից և վեց մասնավոր հավաքածուից, բացվել է հուլիսի 29-ին Տրետյակովյան պետական պատկերասրահում:
«Ամեն օր ցուցահանդեսը դիտում է միջինը 3-5 հազար մարդ, հիմնականում առավոտյան ժամերին: 30 րոպեն մեկ թույլատրվում է 250 այցելուի մուտք, ցուցահանդեսը դիտելու ժամանակն անսահմանափակ է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ թանգարանի տնօրենը հայտնել է, որ մինչև ցուցահանդեսի ավարտը՝ նոյեմբերի 20-ը, ակնկալում են ավելի քան 300 հազար այցելու:
Հարակից հրապարակումներ`
- Հինգ պատճառ և ավելին՝ թե ինչու պետք է այցելել Այվազովսկու ցուցահանդեսը
- Տրետյակովյան պատկերասրահը Այվազովսկուն նվիրված ցուցահանդեսի 17 հազար տոմս է վաճառել նախքան բացումը
- Տրետյակովյան պատկերասրահը ներկայացրել է Այվազովսկու մահը ցուցահանդեսի պրոմո հոլովակում
- Ազգային պատկերասրահը նախատեսում է Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդես կազմակերպել
- Ռուսական թանգարանը երեք ամսով Տրետյակովյան պատկերասրահին է տալիս Հովհաննես Այվազովսկու 33 կտավ
- Հայաստանի Ազգային պատկերասրահում պահվող Այվազովսկու 12 կտավ ցուցադրվելու է Մոսկվայում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին