Կրթություն, գիտություն 16:39 04/08/2016 Աշխարհում

Զեկույց. Հինգ ծնողից երեքը պատրաստ է իր երեխայի բարձրագույն կրթությունն ապահովել պարտքով

• Ծնողների 60%-ը պատրաստ են պարտք վերցնել՝ հանուն երեխաների բարձրագույն կրթության
• Ծնողների 49%-ը նշում է, որ երեխաների ուսման համար վճարելն ավելի կարևոր է, քան կենսաթոշակային խնայողություններ անելը
• Ծնողների 32%-ը նշում է, որ երեխաների կրթությունը ֆինանսավորելու հաշվին ֆինանսական ծախսերը կրճատելը, ամենաքիչ հավանական տարբերակն է:

Սրանք այն հիմնական եզրակացություններն են, որ արվել են 15 երկրներում բնակվող ավելի քան 6,200 ծնողների շրջանում անցկացված հարցման արդյունքում:

HSBC-ի «Կրթության արժեքը» շարքի վերջին՝ Հիմքեր ապագայի համար զեկույցի hամաձայն՝ ողջ աշխարհում ծնողների մեծամասնությունը (60%) պատրաստ է պարտք վերցնել իրենց երեխայի բարձրագույն կրթության անհրաժեշտ ծախսերը հոգալու համար:

15 երկրներում բնակվող ավելի քան 6,200 ծնողների շրջանում անցկացված հարցման համաձայն՝ երեխաների բարձրագույն կրթության վարձը վճարելու պատասխանատվությունը հիմնականում կրում են ծնողները, որոնց 84%-ն ունի իր ներդրումը: Ծնողների մոտ 31%-ը, ում երեխան դեռևս պատրաստվում է համալսարան գնալ, ակնկալում են, որ երեխան իր մասնակցությունը կունենա և կվճարի ծախսերի մի մասր: Այդուհանդերձ, այժմ սովորող ուսանողների միայն 13%-ն է մասնակցում իրենց կրթական ծախսերին:

Գումարը, որը ծնողները տարեկան վճարում են իրենց երեխայի բարձրագույն կրթության համար, միջինում կազմում է 7,631 ԱՄՆ դոլար: Սակայն, ողջ աշխարհում ծնողների 27%-ը չգիտի, թե տարեկան որքան է ծախսում իր երեխայի բարձրագույն կրթության ծախսերը հոգալու համար, իսկ 78%-ը իր երեխայի ուսման ծախսերը հոգում է հիմնականում առօրյա եկամուտներից:

Հայաստանում ուսման տարեկան վարձավճարները տատանվում են 840-1,680 ԱՄՆ դոլարի միջև, ինչը համեմատաբար ցածր է այն 15 երկրների միջինացված ցուցանիշից ($9,100), որտեղ HSBC-ն իրականացրել է իր ուսումնասիրությունները: Հայաստանի բարձրագույն կրթական հաստատություններում ուսման վարձը համեմատաբար մոտ է Հնդկաստանի ($581), Մեքսիկայի ($750) և Թուրքիայի ($1,276) համալսարանական վարձավճարներին:

Մինչ վերջին հինգ տարիներին բարձրագույն կրթություն ստացող հայ ուսանողների թիվը նվազել է 28%-ով, միջազգային ուսանողների թիվը, ովքեր ցանկություն ունեն և հետաքրքրված են իրենց կրթական աստիճանը ստանալ Հայաստանում՝ հետզհետե աճում է: Այսպես, Հայաստանում սովորող միջազգային ուսանողների թիվը 2014թ-ին 3,647 էր, ինչը 10%-ով ավելին է, քան 2010թ-ին: Հայաստան եկող միջազգային ուսանողները հիմնականում հետևյալ 5 երկրներից են՝ Ռուսաստան (29%), Վրաստան (25%), Հնդկաստան (23%) Իրան և Սիրիա՝ յուրաքանչյուրը 6%:

Ծնողներն իրենց երեխայի կրթությունն ավելի վեր են դասում, քան սեփական ֆինանսական բարեկեցությունը

49%-ը նշում է, որ երեխայի կրթության համար վճարելն ավելի կարևոր է, քան կենսաթոշակային խնայողություններ անելը: 30%-ը համարում է, որ ուսման վարձը վճարելն ավելի կարևոր է, քան հիփոթեքի/վարձակալման կամ կոմունալ վճարումները կատարելը (31%): Իսկ 32%-ը մտածում է, որ կրթական ծախսերը ամենաքիչ հավանական զոհողությունն է, որին ծնողները պատրաստ են գնալ, եթե ստիպված լինեն կրճատել ընտանիքի ընդհանուր ֆինանսական ծախսերը:

Հայ ծնողները, ովքեր բավականաչափ խնայողություններ չունեն իրենց երեխայի ուսման ծախսերը հոգալու համար, ստիպված են դա անել առօրյա եկամուտների հաշվին՝ զոհաբերելով իրենց բարեկեցության, արձակուրդի կամ հավելյալ ճոխությունների համար նախատեսված գումարները, կամ էլ պարտք վերցնել: Հայաստանյան որոշ բանկեր առաջարկում են ուսանողական վարկեր: 2013թ-ին,  ՀՀ կառավարությունը մեկնարկեց ուսանողական վարկերի ծրագիր հատուկ պայմաններով՝ օգնելու ծնողներին այլընտրանքային ֆինանսավորման աղբյուրներ գտնել: Դատելով վերջին հինգ տարիների դինամիկայից՝ համակարգում ուսանողական վարկերի պորտֆելը թեև փոքր, բայց կանոնավոր աճ է գրանցել՝  2016թ-ի մայիսի դրությամբ հասնելով 8.2 մլն ԱՄՆ դոլարի: Ընկերությունից նկատում են նաև, որ հետզհետե ավելի շատ ծնողներ նախապատվությունը տալիս են ՀՀ դրամով վարկերին:

Էյչ-էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն (նշանակված) Փոլ Էդգարը մեկնաբանում է. «Ֆինանսական զոհողությունները, որոնց ծնողները գնում են իրենց երեխաների կրթության ծախսերը հոգալու համար, ուղիղ համեմատական են այն աջակցությանը, որը նրանք պատրաստ են տրամադրել, որպեսզի իրենց երեխաները կարողանան հասնել իրենց նպատակներին: Այնուամենայնիվ, չափազանց կարևոր է, որ ծնողներն ունենան ֆինանսական ծրագիր՝ ընտանիքի երկարաժամկետ կարիքները բավարարելու համար: Ծրագիրն անհրաժեշտ է պարբերաբար վերանայել, որպեսզի ծնողները հնարավորություն ունենան լավագույնս օժանդակել երեխաներին կրթության հարցերում, և միաժամանակ կարողանան արդյունավետ կերպով կյանքի կոչել իրենց սեփական երկարաժամկետ ֆինանսական նպատակները»:

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}