Պետդումային առաջարկել են արգելել պաշտոնյաների երեխաներին արտերկրում սովորել
ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինին ու չորս խմբակցությունների ղեկավարներին առաջարկություն է ներկայացվել օրենքով արգելել պաշտոնյաների երեխաներին այլ երկրներում սովորել:
«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ՝ առաջարկության հեղինակը Հայրենասիրական բիզնեսի զարգացման ձեռնարկատերերի ասոցիացիայի ղեկավար Ռախման Յանսուկովն է: Նա նշել է, որ Ռուսաստանում կրթություն ստանլը չինովնիկների երեխաներին թույլ կտա ավելին իմանալ հայրենական կրթական համակարգի բացասական ու դրական կողմերի մասին:
«Ենթադրվում է, որ նման արգելքը թույլ կտա վերագնահատել ժամանակակից հայրենական կրթության որակը»,-ասել է նա:
Ներկայացված նախագծով հեղինակը կոչ է անում չմոռանալ նաև դրսի հատուկ ծառայությունների կողմից ներկայացվող վտանգի օրեցօր մեծացման մասին, քանի որ դրսում սովորողները կարող են դառնալ այդ ծառայությունների զոհերը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները