Արցախում ասմունքի փառատոնը դարձել է ավանդական
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Շուշի քաղաքում հանդիպել է Ասմունքի համահայկական հինգերորդ փառատոնի մասնակիցների հետ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, նախագահը գոհունակությամբ նշել է, որ ասմունքի փառատոնը դարձել է ավանդական՝ կարևորելով նման միջոցառումների դերը ազգային մշակույթի և արժեքների պահպանման, ինչպես նաև մատաղ սերնդի հայեցի դաստիարակության տեսանկյուններից:
Նույն օրը Նախագահը ներկա է գտնվել Ստեփանակերտ քաղաքում խառը մենամարտերի և թայլանդական բռնցքամարտի պրոֆեսիոնալ առաջնության բացմանը:
Երկրի ղեկավարը կարևորել է երիտասարդների ֆիզիկական դաստիարակությունը՝ ընդգծելով, որ սպորտի զարգացումը միշտ եղել է իշխանությունների ուշադրության կենտրոնում:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան