Փաստաբան. Եղիշե Պետրոսյանը ձերբակալվածի կարգավիճակ չի ստացել. «Առավոտ»
«Դեռևս հուլիսի 30-ին Եղիշե Պետրոսյանը գտնվում էր ոստիկանության մշտական հսկողության ներքո: Ամսի 30-ին ոստիկանները իրեն են ներկայացրել ձերբակալելու մասին որոշում՝ քննիչի կողմից կայացված, որի համաձայն ինքը կասկածվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ, իսկ ձերբակալման որոշման կայացման հիմքը իր գտնվելու վայրը հայտնի չլինելն է»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը:
Նա թերթին հայտնել է, որ ներկայացնելուց հետո ոստիկանների կողմից որևէ արձանագրություն չի կազմվել. «Այդ պահից սկսած Եղիշե Պետրոսյանը գտնվում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում, բավականին լուրջ է նրա առողջական վիճակը: Նա մշտական ոստիկանական հսկողության ներքո է: Ձերբակալման որոշումը մենք բողոքարկել ենք առաջին ատյանի դատարան, դատարանը բողոքը մերժել է, սակայն պատճառաբանել է նաև նրանով, թե քանի որ ձերբակալման արձանագրություն չկա, կազմված չէ, անձը ուստիև ձերբակալվածի կարգավիճակ չի ստացել»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա