«Բարև Երևան». Արմեն Մարտիրոսյանի և Դավիթ Սանասարյանի նկատմամբ հետապնդում է իրականացվում իրենց քաղաքական հայացքների համար
Երևանի «Բարև Երևան» խմբակցությունը ՀՀ հատուկ քննչական ծառայությունից պահանջում են հարգել երևանցիների ընտրությունն ու ազատ արձակել ընտրյալներ Արմեն Մարտիրոսյանին և Դավիթ Սանասարյանին: Այս մասին նշված է խմբակցության տարածած հաղորդագրության մեջ:
«Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը Արմեն Մարտիրոսյանի և Դավիթ Սանասարյանի կալանավորման փաստի առթիվ այսօր նամակով դիմեց ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ պարոն Վահրամ Շահինյանին: Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Երկու ամսով կալանավորվել են Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանն ու Դավիթ Սանասարյանը, որով խոչընդոտվել է խմբակցության գործունեությունը:
Նկատի ունենալով խմբակցության փոքրաթիվ կազմը՝ կալանավորված մեր ընկերներից յուրաքանչյուրի ներկայությունն ու մասնակցությունը խմբակցության գործունեությանը շատ արժեքավոր է:
Հետևելով նրանց փաստաբանների հիմնավորումներին՝ համոզված ենք, որ Արմեն Մարտիրոսյանի և Դավիթ Սանասարյանի նկատմամբ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից հետապնդում է իրականացվում իրենց քաղաքական հայացքների համար, որը հակասահմանադրական է:
Պահանջում ենք շուտափույթ ազատ արձակել մեր ընկերներին: Նրանք երևանցիների կողմից ընտրված անձինք են, և նրանց կալանավորմամբ դուք խոչընդոտում եք մեր քաղաքացիների նկատմամբ իրենց պարտավորությունների իրականացմանը, որն իրեն ժողովրդավարական հռչակած երկրի համար անհամատեղելի երևույթ է:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պարտավոր է հարգել երևանցիների ընտրությունն ու շուտափույթ ազատ արձակել Երևանի ավագանու անդամներ Դավիթ Սանասարյանին և Արմեն Մարտիրոսյանին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հուլիսի 30-ին հարուցվել է քրեական գործ՝ հուլիսի 29-ի ուշ երեկոյան Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքերի առթիվ։ Զանգվածային անկարգությունները կազմակերպելու և դրանց մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 23 անձ:
Դավիթ Սանասարյանին և Արմեն Մարտիրոսյանին մեղադրանք մեղադրանք է առաջադրվել 225-րդ հոդվածի 1-ին մասով (Զանգվածային անկարգություններ կազմակերպելը):
Հարակից հրապարակումներ`
- «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կալանավորվել է
- Դավիթ Սանասարյանը կալանավորվել է
- 15 պատգամավորներ ստորագրել են Արմեն Մարտիրոսյանին չկալանավորելու վերաբերյալ միջնորդության ներքո
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան