Չնայած Ժիրայր Սեֆիլյանի խնդրանքին, Պավլիկ Մանուկյանը շարունակում է հացադուլը. Փաստաբան
«Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանը շարունակում է հացադուլը, թեև՝ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Ժիրայր Սեֆիլյանի խնդրանքին,- Panorama.am-ին ասաց Պ. Մանուկյանի պաշտպան, Փաստաբանների պալատի անդամ Ինեսա Պետրոսյանը:
«Ժիրայր Սեֆիլյանի նամակը փոխանցվել է Պավլիկ Մանուկյանին, շատ հուզվել է՝ լսելով հրամանատարի կոչը, բայց այս պահի դրությամբ շարունակում է հացադուլը: Այս պահին նրա մոտ է մյուս պաշտպանը: Հնարավոր է ավելի ուշ հայտարարությամբ հանդես գանք»,- նշեց փաստաբանը:
Ի. Պետրոսյանի խոսքով. Պ. Մանուկյանի վիճակը շարունակում է մնալ ծանր կայուն, նա «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում է, մինչդեռ պետք է պահվեր «Էրեբունի» ԲԿ-ում:
Փաստաբանը տեղեկացրեց, որ այսօր բողոքարկելու է Պավլիկ Մանուկյանին կալանավորելու դատարանի որոշումը:
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ի գիշեր ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով վիրավորվել էր Պավլիկ Մանուկյանն ու Արամ Մանուկյանը: Նրանք տեղափոխվել էին «Էրեբունի» ԲԿ, վիրաատվել:
Պ. Մանուկյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։Համապատասխանաբար՝ նախատեսվում է՝ 6-12, 3-8 տարվա ազատազրկում։
Հարակից հրապարակումներ`
- Պավլիկ և Արամ Մանուկյանների փաստաբանը բողոքարկելու է կալանքի որոշումները
- Պավլիկ Մանուկյանը կալանավորվեց
- Պավլիկ Մանուկյանը ցանկացել է դատարանում՝ կալանքի միջնորդության քննությանը ներկա լինել. փաստաբան
- Պավլիկ Մանուկյանի և նրա որդու վիճակը գնահատվում է կայուն ծանր, ոստիկանի վիճակը՝ բավարար
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին