Պավլիկ Մանուկյանը դադարեցրել է հացադուլը
«Սասնա ծռեր» խմբի կալանավորված անդամներից Պավլիկ Մանուկյանը դադարեցրել է հացադուլը։ Այդ մասին Panorama.am-ին ասաց Պավլիկ Մանուկյանի պաշտպան, Փաստաբանների պալատի անդամ Ինեսա Պետրոսյանը:
Քիչ առաջ փաստաբանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց Պ.Մանուկյանի հայտարարությունը, որում մասնավորապես նշված է.
«Անսալով ժողովրդիս կոչին, հաշվի առնելով զորահրամանատարիս՝ Ժիրայր Սեֆիլյանի հորդոր-պահանջը, հավատարիմ մնալով «Սասնա ծռեր»-ի ապստամբությունն առանց զոհի պատգամին, զգալով մեր մոտալուտ հաղթանակի տեսլականը, ես՝ Պավել Մանուկյանս, դադարեցնում եմ հացադուլը»:
Հարակից հրապարակումներ`
- Չնայած Ժիրայր Սեֆիլյանի խնդրանքին, Պավլիկ Մանուկյանը շարունակում է հացադուլը. Փաստաբան
- Ժիրայր Սեֆիլյանը Պավլիկ Մանուկյանին խնդրում է դադարեցնել հացադուլը
- Պավլիկ և Արամ Մանուկյանների փաստաբանը բողոքարկելու է կալանքի որոշումները
- Պավլիկ Մանուկյանը կալանավորվեց
- Պավլիկ Մանուկյանը ցանկացել է դատարանում՝ կալանքի միջնորդության քննությանը ներկա լինել. փաստաբան
- Պավլիկ Մանուկյանի և նրա որդու վիճակը գնահատվում է կայուն ծանր, ոստիկանի վիճակը՝ բավարար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան