Ռիոյում ոստիկաններն ստիպված էին ուժ կիրառել
Օլիմպիական կրակի էստաֆետի ժամանակ, որն ավարտվել է Ռիո դե Ժանեյրո ժամանումով, հերթական տհաճ անակնկալն է գրանցվել։ Ինչպես տեղեկացնում է «Սպորտ Էքսպրեսը», «Օլիմպիադա-2016»-ի անցկացման հակառակորդները բողոքի ակցիա են կազմակերպել։ Իրավապահ մարմիններն ստիպված են եղել արցունքաբեր գազ, խլացուցիչներ ու ռետինե գնդակներ կիրառել։
Հիշեցնենք, որ օլիմպիական էստաֆետի ընթացքում կրակը մեկ անգամ չէ ենթարկվել բողոքողների գրոհներին։ Վերջիններս հաճախ են փորձել գողանալ այն ու հանգցնել։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան