Նախագահը մտադիր էր կառավարությունում փոփոխություններ կատարել դեռ գարնանը. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը գրել է, որ երեկ իշխանական կուլիսներում համառ լուրեր էին շրջանառվում, թե մոտ ապագայում վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու կառավարությունը հրաժարական են տալու։
«Սերժ Սարգսյանը նախօրեին հայտարարել էր ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու մասին։ «Սասնա ծռերի» կողմից զենքը վայր դնելուց հետո Սերժ Սարգսյանի արած այդ հայտարարությունը կարող է ենթադրել գործող կառավարության հրաժարականը։ Բայց դատելով Սերժ Սարգսյանի մարտավարությունից, նա նման դեպքերից հետո կտրուկ փոփոխություններ չի անում, որոշ ժամանակ դադար է վերցնում, հետո նոր ինչ-որ քայլեր ձեռնարկում։ Տվյալ դեպքում նույնպես կարելի է ենթադրել, որ «Սասնա ծռերի» հանձնվելուց հետո նա միանգամից դժվար թե փոփոխությունների գնա։
Մեր տեղեկություններով, սակայն, նա մտադիր էր կառավարությունում փոփոխություններ անել դեռևս գարնանը, բայց ապրիլյան պատերազմը կանխեց այն։ Եվ չի բացառվում, որ Սարգսյանը հիմա իրագործի իր գարնանային ցանկությունը»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա