Ավստրիան առաջարկում է դադարեցնել ԵՄ–ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները
Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քերը կարծում է, որ Թուրքիայի՝ Եվրամիության անդամակցության շուրջ բանակցությունները անհրաժեշտ է դադարեցնել:
«Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, ելույթ ունենալով հեռուստաեսությամբ՝ նա նշել է, որ պատրաստվում է այդ հարցը բարձրացնել սեպտեմբերին կայանալիք ԵՄ գագաթաժողովի ժամանակ:
«Թուրքիայի հետ հարաբերություններում մենք հանդես ենք գալիս ոչ թե խնդրողի, այլ խոշորագույն ներդրողներից մեկի կարգավիճակով»,-ասել է նա:
Ավստիայի առաջնորդը կարծիք է հայտնել, որ Թուրքիային չի հաջողվի շուտով մուտք գործել ԵՄ. «Ոչ այս, ոչ էլ հաջորդ տասնամյակում»:
Նա նշել է, որ որ ԵՄ մուտք գործելուն Թուրքիայի համար խոչընդոտ է ոչ միայն այդ երկրում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները, այլև՝ տնտեսական անհավասարությունը, ինչն անընդունելի է Եվրոպայի համար:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո ձերբակալվել է 26 հազար մարդ
- Թուրքիայի իշխանությունները սկսկել են ձերբակալել գիտաշխատողներին
- Էրդողանը Թուրքիան վերածում է մի հսկայական Գուլագի. Սասունյան
- Ֆրանսահայը Թուրքիայից արտաքսվել է թուրքերեն իմանալու պատճառով
- Թուրքագետ. Էրդողանի նախագահության պարագայում ԵՄ-Թուրքիա հարաբերությունները բարդ են լինելու
- ԵՄ-Թուրքիա վիզային ռեժիմի վերացումը հունիսին անիրատեսական է
- ԵՄ-Թուրքիա համաձայնագիրը մարդու իրավունքների խախտում է
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան