«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող Անդրիաս Ղուկասյանը ցավեր ունի ծնկների շրջանում. Պաշտպան
Երկու ամսով կալանավորած «Ոտքի Հայաստան» քաղաքացիական շարժման անդամ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը ցավեր ունի ծնկների շրջանում: Այնքանով, որքանով մեկուսարանի պայմաններում հնարավոր է բուժօգնություն ցույց տալ, տրվում է, վերքերը կապում են,- Panorama.am-ին տեղեկացրե Ա.Ղուկասյանի պաշտպան, Փաստաբանների պալատի անդամ Երվանդ Վարոսյանը:
«Վերքերն առաջացել են հուլիսի 29-ին Սարի թաղում ոստիկանների գործողություններից, երբ իրեն արդեն գետնին գցած ժամանակ մահակներով բազմաթիվ հարվածներ են հասցրել ծնկներին»,- հավելեց նա:
Հարցին, թե արդյո՞ք «Դատապարտյլաների հիվանդանոց» ՔԿՀ կամ որևէ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու դիմում ներկայացնելու եք, Ե.Վարոսյանն ասաց, որ այս պահի դրությամբ դեռ ոչ, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Ա.Ղուկասյանը գտնվում է հացադուլի մեջ, պահվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի առանձին խցում:
«Ընթացքում որոշենք՝ կապված իր վիճակի հետ»,- ասաց պաշտպանը:
Նա նաև տեղեկացրեց, որ բողոքարկել է Ա.Ղուկասյանին՝ օգոտոստի 1-ին դատարանի կայացրած կալանավորելու որոշումը:
Ա. Ղուկասյանին մեղադրանք էր առաջադրվել 225-րդ հոդվածի 1-ին մասով (Զանգվածային անկարգություններ կազմակերպելը):
Հիշեցնենք, որ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հուլիսի 30-ին հարուցվել է քրեական գործ՝ հուլիսի 29-ի ուշ երեկոյան Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքերի առթիվ։ Զանգվածային անկարգությունները կազմակերպելու և դրանց մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 23 անձ:
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբաններ. Մեղադրանքները շինծու են
- Խուրշուդյանի փաստաբանը կբողոքարկի կալանավորման վերաբերյալ դատարանի որոշումը
- «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կալանավորվել է
- Անդրիաս Ղուկասյանը երկու ամսով կալանավորվել է
- Դավիթ Սանասարյանը կալանավորվել է
- ՔԿ. Զանգվածային անկարգությունները կազմակերպելու և դրանց մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 23 անձ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին