Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո ձերբակալվել է 26 հազար մարդ
Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆկան Ալան հայտարարել է, որ զինված հեղաշրջման փորձից հետո երկրում ձերբակալվել է 25 հազար 917 մարդ, որոնցից 13 հազար 419-ին դեռ կալանքի տակ է: Այս մասի գրում է Բի-Բի-Սի-ին:
Նշվում է, որ ձերբակալվածներից շատերը կասկածվում են ԱՄՆ-ում ապրող իսլամական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ: Թուրքական իշխանությունները պաշտոնապես Գյուլենին են համարում հեղաշրջման փորձի կազմակերպիչ: Գյուլենը բազմիցս հայտարարել է, որ ինքը կատարվածի հետ կապ չունի:
Հիշեցնենք, որ հուլիսի 16-ի գիշերը Թուրքիայում հեղաշրջման փորձ էր կատարվել, որը կանխվել էր իշխանություններից կողմից: Վերջին տվյալներով, զոհվել էր 246 քաղաքացի, չհաշված՝ ապստամբները, ավելի քան 2000 մարդ վիրավորվել է:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի իշխանությունները սկսկել են ձերբակալել գիտաշխատողներին
- Թուրքիայում աշխատանքից ազատվել է մոտ 60 հազար մարդ