Վրաստանն ու Ադրբեջանը ամրապնդում են անվտանգության ոլորտում համագործակցությունը
Վրաստանի Պետանվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելաուրին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում քննարկել են երկու երկրների համար անվտանգության ոլորտում համագործակցության կարևորությունը: Այս մասին հայտնում է newsgeorgia.ge-ին:
«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների անվտանգության ծառայությունների համագործակցության հեռանկարները, ինչը կարևոր է տարածաշրջանի անվտանգության և կայունության համար»,- ասված է հաղորդագրությունում:
Վախթանգ Գոմելաուրիի գլխավորած պատվիրակությանը ընդունել է նաև Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետ Մադաթ Գուլիևը:
Հանդիպման վերջում կողմերը ստորագրել են Համագործակցության վերաբերյալ հուշագիր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու