Կմշակվի Գինեգործության և խաղողագործության զարգացման 2017-2021 թթ ռազմավարական ծրագիրը
Խաղողագործությունը և գինեգործությունը ավանդաբար Հայաստանի ագրոպարենային ոլորտի առաջատար ճյուղերից են: Դրանց հետագա զարգացման համար անհրաժեշտ էր ստեղծել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիﬓադրամը: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստում նման կարծիք է հայտնել գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
ԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հիմնադրամի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում խաղողագործության զարգացմանը, հայկական գինու արտադրության և արտահանման ծավալների մեծացմանը, ինչպես նաև միջազգային շուկայում տեղական գինեգործական արտադրանքի վարկանշի բարձրացմանն ու հանրայնացմանը:
«Վստահ եմ, որ խորհրդի գործունեությունը կլինի ակտիվ և արդյունավետ և կնպաստի մեր երկրում այս երկու ոլորտների կայուն առաջընթացին և գինեգործական արտադրանքի արտահանման ծավալների ավելացմանը», - նշել է նախարար Սերգո Կարապետյանը:
Հիﬓադրամը ստեղծվել է կառավարության հունիսի 23-ի որոշմամբ, կազմում
ընդգրկված են 7 անդամ պետական կառավարման մարմիններից և 6 ներկայացուցիչ
մասնավոր հատվածից:
Նիստի ընթացքում միաձայն քվերակությամբ Հայաստանի խաղողագործության և
գինեգործության հիﬓադրաﬕ գործադիր տնօրեն է ընտրվել Մերի Ղևոնդյանը:
Հանդիպման ավարտին նախարար Սերգո Կարապետյանը հանձնարարել է խորհրդի
անդամներին մշակել Գինեգործության և խաղողագործության զարգացման 2017-2021
թվականների ռազմավարական ծրագիր:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան