Էրդողանը ձգտում է ավտորիտարիզմի. Գյուլեն
Իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը, որին Թուրքիայի իշխանությունները մեղադրում են պետական հեղաշրջում կազմակերպելու համար, հայտարարել է, որ իրեն ձերբակալելու մասին Ստամբուլի դատարանի վճիռը Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ ավտորիտար իշխանություն հաստատելու ձգտման օրինակ է: Այս մասին գրում է Ռիա նովոստին ՝ հղում անելով Reuters-ին:
Հինգշաբթի Ստամբուլի երկրորդ քրեական դատարանը վճիռ էր կայացրել ԱՄՆ-ում ապրող Գյուլենին ձերբակալելու մասին:
«Կան վստահելի փաստաթղթային վկայություններ, որ Թուրքիայի դատական համակարգում դատավորներն անկախ չեն, այդ պատճառով էլ ձերբակալության վճիռը ևս մեկ օրինակ է, որ Էրդողանը ձգտում է ավտորիտարիզմի և հեռանում է ժողովրդավարությունից»,- հայտարարել է Գյուլենը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին