Աչքից զրկված Սայադի քույրն ասում է, հիվանդանոցը բուժման բոլոր ծախսերն իր վրա է վերցրել
Հուլիսի 29-ին Սարի թաղում ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառման հետևանքով աչքը կորցրած Սայադ Հարությունյանի քույրը, ով երեկ եղբոր աչքն արտասահմանում պրոթեզավորմելու համար օգնություն էր խնդրում, խմբագրել է իր ֆեյսբուքյան էջում արած գրառումը: Այն երեկ հրապարակել էր նաև Panorama.am-ը:
Քույրը՝ Սուսաննա Հարությունյանը Panorama.am-ին ասաց, որ իրենք հաշվեհամար բացելու մտադրություն չեն ունեցել:
«Մեզ զանգահարեցին Գերմանիայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից ու այլ երկրներից հայեր, ասացին ուզում են մեզ օգնել, խնդրեցին հաշվեհամար բացենք ու տարածենք»,-ասաց Սայադի քույրը:
Նրա խոսքով, իրենք նախապես չեն իմացել, որ եղբոր աչքի բուժման ողջ ծախսն իր վրա է վերցրել «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն:
«Ես փոխեցի գրառումս, որովհետև չգիտեինք, որ բոլոր ծախսերը հոգալու է հիվանդանոցը: Ես չիմանալով որոշ բաներ էի գրել: Մենք, ճիշտն ասած, ուզում էինք երեխային արտասահման տեղափոխել, հիմա էլ ուզում ենք՝ պրոթեզավորում իրականացնելու համար: Հիվանդանոցն ասել է, որ իրականացնելու է բոլոր բժշկական գործողությունները, նաև պրոթեզավորումը: Մեզ ասացին, որ Գերմանիայում հիմա իրականացնում են ռոբոտացված պրոթեզավորում, ասել են, դա հնարավորություն է տալիս, որ երեխան տեսնի»,-ասաց Սուսաննան:
Քույրն ասաց, որ ինչքան էլ գումար հավաքվի, ամբողջը, թեկուզ տարիներ անց ծախսվելու է միայն Սայաթի՝ թեկուզ չնչին տեսողության վերականգնման համար:
«Թեկուզ 2-3 տարի հետո մենք ուզում ենք նրան տեղափոխել արտասհաման բուժման: Այստեղ Մալայանում էլ մեզ ասացին, որ հիմա Հայաստանում ռոբոտացված պրոթեզավորում չի իրականացվում»,-ասաց նա:
Սայադն այսօր հիվանդանոցից դուրս է գրվում: 1.5-2 շաբաթ հետո կրկին հիվանդանոց կվերադառնա՝ պրոթեզավորման նպատակով: Սուսաննա Հարությունյանն ասաց, որ հաշվեհամարը դեռ չեն էլ ստուգել՝ տեղեկանալու փոխանցումներ արվե՞լ են, թե՞ չէ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան