
Օբամայի դուստրն աշխատում է ռեստորանում
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի 15-ամյա դուստրը՝ Սաշան, իր առաջին աշխատանքն է ստացել. նա ամռան ամիսներին աշխատում է Nancy's ռեստորանում՝ Մասաչուսեթս նահանգի Մարտաս-Վինյարդ կղզում: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով Hello-ին:
Այստեղ նախագահի դուստրն աշխատում է որպես մատուցողուհի: Մասնավորապես, նա հավաքում է ամանները սեղաններից և ընդունում է պատվերներ: Սաշա Օբամայի անվտանգությանը հետևում են Գաղտնի ծառայության աշխատակիցները, նշվում է, որ նրանք թույլ են տալիս Սաշային պահպանել իր անկախությունը:
Nancy's ռեստորանը հայտնի է իր ձկան ուտեստներով: Օբամայի ընտանիքը սիրում է ամառային հանգիստն անցկացնել հենց այս ռեստորանում: