Հասարակություն 14:24 05/08/2016 Հայաստան

Ինչ անել, եթե ձեզ բերման չեն ենթարկում

Երկար փնտրելուց հետո, թե որ փաստաբանի հետ խոսեմ  «բերման ենթարկելու» ֆենոմենի հետ կապված, խոսեցի փաստաբան Արսեն Մկրտչյանի հետ։  Քանի որ զրույցը չեմ ձայնագրել, այն ունեցավ ավելի շատ խորհրդատվական, ու շատ տեղերում՝ փոխհամաձայնական բնույթ։ Ասեմ, որ այս պահին պարոն Մկրտչյանը իր ֆեյսբուքյան էջում դրել է նյութ, թե ինչ է ձերբակալությունը...։

Իսկ առայժմ գրեմ իմ՝ քաղաքացու նկատառումները, ով օրենքներ է կարդացել,  ով առնվազն տարակուսած է օրենքի հետ գործ ունեցող մարդկանց օրենքի չիմացությունից և փաստաբանների՝ դրան բավական մեղմ վերաբերմունքից։

Ես հասկանում եմ, որ փաստաբանները պարտավոր չեն իրենց իրավական գնահատականները տալ դեպքերի համար, որոնք  իրենց պաշտպանյալին ուղիղ չեն վերաբերում, սակայն համոզված եմ, որ իրավագիտակցության «ցեցը» պիտի ավելի ակտիվ լիներ, քան քաղաքացիների մոտ է։

Ճիշտն ասած՝ բավական ժամանակ է արդեն փորձում եմ գտնել մասնագետ, ով վերջապես կասի, որ փողոցում, կամ սրճարանին կից հրապարակում,  կամ քաղաքային այգում ուղղակի մարդկանց բռնելը, բռնի տանելը ոստիկանական բաժին ոչ հրավերք է, ոչ էլ բերման ենթարկել։

Ըստ օրենքի՝ բերման ենթարկում են քրեական օրենքի շրջանակում՝ քննիչի, դատավորի, կամ դատախազի թույլտվությամբ։ Այսինքն՝ բերման ենթարկողը պետք է ունենա առնվազն այլ գրավոր թույլտվությունը՝ տվյալ մարդու անունով։ Ավելին՝ օրենքն ասում է, որ նույնիսկ այդ դեպքում բերման ենթարկվողը իրավունք ունի չներկայանալ, եթե ունի հարգելի պատճառ։

Եթե օպերատիվ գործողություն է՝ ապա նույնիսկ այդ դեպքում մարդկանց պիտի ասել ինչու են տանում։ Սակայն տեսանյութերից երևում է, որ ում տանում էին երեկ Ազատության հրապարակից, հանցանք չէին կատարում՝ գողություն չէին անում, հափշտակությամբ չէին զբաղված, արգելված որևէ գործողություն չէր արվում։ Նույնիսկ ցույցի, կամ երթի պահ չէր։

Դա էլ անցանք։  Չգիտես ինչու որոշ իրավաբաններ մատնանշում են, որ բերման է ենթարկվել վարչական օրենքի շրջանակներում, կարծես վարչական պատժի ձևը կարող է լինել ավելի բռնի, քան նախատեսում է քրեականինը։

Ես համոզված եմ, որ օրենքը, եթե դա ասենք աղի հարկ չէ, գրված է մարդկային տրամաբանության մեջ ու մարդու համար՝ հանուն մարդու պաշտպանության։  

... Վարչականով թույլ չտրված ցույցին մասնակցելու համար նախատեսվում է տուգանք։ Եթե տուգանքի համար թևերը ոլորելով տանում են բաժանմունք, ապա ինչու վարորդներին, որ վարչական խախտում են թույլ տվել, նույն կերպ չեն տանում։ Կարծեմ՝ ըստ վարչական օրենքի՝ հստակ գործում է նախատիպը։ Այսինքն՝ եթե նույն «զանցանքի» համար մեկին չեն պատժում, ապա կարելի է պահանջել նույնպիսի վերաբերմունք։ Այսինքն՝ եթե նույն վայրում կա ևս մեկը, ով ոչինչ չի անում, ինչպես և դուք, ու իրեն ոստիկանները չեն ենթարկում բռնման-տարման, ապա  իրավունք ունեք պահանջել նման վերաբերմունք։

Թեպետ՝ ոստիկանական գործելակերպը քաղաքացիների նկատմամբ այս օրերին այնքան է օրենքի շրջանակներից դուրս, որ բացատրել  դրանք օրենքով, կամ քաղաքացիներին խորհուրդներ տալ, թե՝ ինչ անել, ինչ է ասում օրենքը՝ հիմա անիմաստ է։

Հիշենք սևազգեստ կանանց տանելը. Ողջամիտ հարցը քաղաքացիների կողմից հնչել էր՝ ով եք՝ ներկայացեք խնդրեմ,  ինչ օրինախախտում եմ արել, ինչու եք բերման ենթարկում, ... պատասխան չեղավ։

Բոլորովին սխալ կերպով օգտագործելով «բերման ենթարկել» իրավական եզրը, այն դառնում է սովորական՝ սակայն ոչ իր գործառույթի հետ կապված։  Ուրիշ բառ հնարեք։ Ազգային ժողովում նոր օրենք մտցրեք, անց կացրեք՝ սա բերման ենթարկել չի։ Այնուհետև Առողջապահությանը նախարարին հրահանգեք նոր հրաման գրել, որ՝ հանցանք չկատարած անզեն մարդու դեմ կարելի է օգտագործել մարմինն այրող «Ֆակելներ», անչափահասին կարելի է ծեծել, աչքը հանել։ Պրիմ-օրենքներ՝ որ կարելի է ուղղակի մուտք գործել մարդկանց տներ, վախեցնել նրանց...։  Գոնե այդ դեպքում օրենքն ու օրենքի մարդու գործը իրարից չեն տարբերվի։

Իսկ մինչ այդ՝ ես ուղղակի զարմանում եմ, որ քաղաքացիների օրինական պաշտպանական խոսքը այսօր կամ կոնկրետ գործերով փաստաբաններինն է, կամ ընդհանրապես՝ քաղաքացիները։
 
Այնպես որ՝ ինչ անել, եթե ձեզ բերման չեն ենթարկել...  այս պահին Հայաստանի Հանրապետությունում ուղղակի և անուղղակի իմաստով էլ անհայտ է։

Անահիտ Ոսկանյան
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը։ Այս մասին ֆեկսբուքյան էջում տեղեկացրել է Փաշինյանը՝ գրելով․...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am
16:25
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Նոյեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Մարությանը համաձայնեց բանավիճել Տիգրան Ավինյանի հետ
«Սիրելի հայրենակիցներ, Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար է հրապարակել ընդդիմադիր պատգամավորի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վիետնամում է։ Ալեն Սիմոնյանն ինսթագրամի սթորի բաժնում ակտիվորեն լուսակարներ է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ. ԱՆ
Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։  Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}