Ազատության հրապարակից ոստիկանական բաժամունք է տարվել 27 հոգի
Նախօրեին ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի անդամների հանրահավաքից և երթից հետո Ազատության հրապարակից տարել են 27 հոգու:
Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ նրանց նկատմամբ կազմվել է վարչակական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180.1 հոդվածի հիմքով՝ հրապարակային միջոցառումը դադարեցնելու վերաբերյալ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով նախատեսված դեպքերում ընդունված որոշման պահանջները սահմանված ժամկետում չկատարելը:
Վարչակական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմվելուց հետո տարվածներին ազատ են արձակվել:
Տվյալ հոդվածով սահմանվում է պատիժ՝ տուգանք նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով:
Նշենք, որ քաղաքացիներին Ազատության հրապարակից բռնել-տարել են ոչ ցույց ժամանակ, շատերը պնդում են, որ ուղղակի զբոսնել են։ Հարկ ենք համարում նկատել, որ եթե ոստիկանությունը ինչ-որ տարածք համարում է զբոսանքի համար ոչ պիտանի, պետք է ժապավենով շրջափակի, որ մարդիկ իմանան՝ այդտեղ մտնելը արգելված է։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան