«Բավարիան» ուզում է երկարաձգել պայմանագիրը Լևանդովսկու հետ
«Բավարիան» մտադիր է պահել թիմի լավագույն հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն։ 27-ամյա լեհ ֆուտբոլիստի ու մյունխենյան ակումբի միջև կնքված պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2018-2019 թթ. մրցաշրջանի ավարտը, և ակումբի ղեկավարությունը նոր պայմանագիր է պատրաստում ռմբարկուի համար։
Ինչպես տեղեկացնում է football.ua-ն, «Բավարիայի» կառավարման խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն հաստատել է, որ ակումբը ցանկանում է հարձակվողին Մյունխենում պահել մինչև 2021 թ. ամառը։ Ավելացնենք, որ նման պայմանագրեր են ստորագրել Մանուել Նոյերը, Ֆիլիպ Լամը, Ժերոմ Բոատենգը, Թոմաս Մյուլլերը և Խավի Մարտինեսը։
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին