Չավուշօղլուն Ավստրիան որակել է որպես «ծայրահեղական ռասիզմի մայրաքաղաք»
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ավստրիան որակել է որպես «ծայրահեղական ռասիզմի մայրաքաղաք»:
«Ռոյթերզ»-ը գրում է, որ հայտարարությունը հետևել է Ավստիայի կանցլերի այն առաջարկին, որ պետք է դադարեցվեն Թուրքիայի՝ Եվրամիության անդամակցության վերաբերյալ բանակցությունները:
«Ավստրիայի կանցլերը ճիշտ կանի, նախ նայի իր սեփական երկրի ներսը: Միտումներից մեկն էլ մարդկանց իրավունքների դեմ թշնամություն է և ռասիզմի արժևորումը, այսօր Ավստիան դարձել է ծայրահեղական ռասիզմի մայրաքաղաքը»,-Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքն է մեջբերում «Ռոյթերզ»-ը:
Հիշեցնենք, որ երեկ Ավստրիայի կանցլերը հայտարարել էր, որ սեպտեմբերին բաձրացնելու է Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ բանակցությունների դադարեցման հարցը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան