Րաֆֆի Հովհաննիսյան. «Ես իմ խոսքի տերն եմ». «Առավոտ»
«Առավոտ»-ը «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին հարցրել է՝ նախագահական ընտրություններից հետո Դուք ասացիք, որ արյուն էր թափվելու, արյուն չէիք ուզում, դրա համար այդպես հանգուցալուծվեց, իսկ Ազատության հրապարակում ասում էիք, որ նոր Հայաստանի համար 1-2 զոհ կլինեն, այսինքն, փոխե՞լ եք ձեր կարծիքը, զղջացե՞լ եք, որ այդ քայլին չեք գնացել՝ նա պատասխանել է. «Ոչ, իմ հսկողության տակ չի լինելու ոչ մի զոհ, ես իմ խոսքի տերն եմ»:
Թերթի ճշտող հարցին ՝բա ո՞ւմ հսկողության տակ պիտի լինեն այդ զոհերը նոր Հայաստանի համար՝ նա պատասխանել է. «Ես իմս ապստամբություն չանվանեցի, բայց եղան նաև քննադատներ, նաև պատմաբաններ, որ խոսեցին զոհի գործոնի վերաբերյալ այդ ամեն ինչի մեջ: Մեր դեպքում ես, այո, ցավում եմ ցանկացած զոհի համար, ես կարծում եմ, կարելի է անել առանց զոհի: Այնպես որ, որևէ փոփոխություն չկա»:
Թերթի հարցին՝ հեղափոխության կոչ եք անում, առանց զոհի հեղափոխություն անել հնարավո՞ր է՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է. «Հուսով եմ, որ այո, բայց լավատես չեմ: Արդեն հետագիծը մեզ ցույց է տալիս»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա