Արման Թաթոյանը հանդիպել է «Human Rights Watch»-ի ներկայացուցիչների հետ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային քննարկում է ունեցել «Human Rights Watch» միջազգային կազմակերպության փոխտնօրեն, Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով ղեկավարի տեղակալ Ջեյն Բյուքենենի եւ նույն կազմակերպության Հարավային Կովկասի գծով տնօրեն Գիորգի Գոգիայի հետ:
ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում ընդգծվել է ոստիկանության կողմից թույլ տրված խախտումների, քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու մասին տեղեկությունների հիման վրա մանրամասն ու հաշվետու քննություն իրականացնելու կարևորությունը:
Պաշտպանը Ջ. Բյուքենենին եւ Գ. Գոգիային տեղեկացրել է, որ արդեն իսկ համապատասխան նյութերն ուղարկել է քրեական հետապնդման մարմիններին՝ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակներում դրանք քննարկելու նպատակով:
Քննարկվել է նաև ատելության խոսքի դեմ պայքարի ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, այդ ուղղությամբ համատեղ միջոցառումներ իրականացնելու հնարավորությունները: Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է ազատությունից զրկման վայրերում մշտադիտարկման ուղղությամբ իր և իր աշխատակազմի գործունեությունը՝ կալանավորված կամ ձերբակալված անձանց պահման պայմանների, նրանց իրավունքների ապահովման վիճակի ուսումնասիրության նպատակով:
«Human Rights Watch» միջազգային կազմակերպության ներկայացուցիչները կարևորել են Պաշտպանի հետ հանդիպումը՝ պատրաստակամություն հայտնելով հետագայում ևս շարունակել համագործակցությունը:
Հարակից հրապարակումներ`
- Human Rights Watch-ը՝ ոստիկանության գործողությունների մասին
- Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ նյութերը ՄԻՊ-ն ուղարկել է Գլխավոր դատախազություն
- ՄԻՊ-ը պահանջում է ոստիկանության ծառայողների դեմ քրգործ հարուցել
- Ոստիկանությունը պետք է անմիջապես ներկայացնի պարզաբանումներ լրագրողների նկատմամբ բռնությունների գործադրման մասին. ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին