«Օլիմպիադա-2016»-ի բացման արարողությանը ներկա կլինի 46 երկրի ղեկավար
Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերի բացման արարողությանը ներկա կլինի միայն 46 երկրի ղեկավար։ Ինչպես հայտնում է «Սպորտ Էքսպրեսը», հուլիսի վերջին այդ թիվը հրապարակել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարար Ժոզե Սերրան։ Պաշտոնական թիվը չի հրապարակվում անվտանգության նկատառումներով։
Ավելացնենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը չի պլանավորում մեկնել Ռիո։ Բացման արարողությունը կկայանա այսօր երեկոյան, «Մարականա» մարզադաշտում։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան