Մարտունու շրջանում հացահատիկային մշակաբույսերի բերքատվության միջին ցուցանիշը ամենաբարձրն է Արցախում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Մարտունու շրջան և Կարմիր Շուկա ավանում խորհրդակցություն հրավիրել շրջվարչակազմի ու համայնքների ղեկավարների մասնակցությամբ՝ նվիրված 2016 թվականի հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի ընթացքին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, նախագահը գոհունակությամբ նշել է, որ այս տարի Մարտունու շրջանում հացահատիկային մշակաբույսերի բերքատվության միջին ցուցանիշը ամենաբարձրն է հանրապետությունում, իսկ համախառն բերքի ծավալով շրջանը զբաղեցնում է երկրորդ տեղը:
Երկրի ղեկավարը նշել է, որ գրանցված ցուցանիշները հիմք են տալիս համապատասխան աշխատանքների արդյունավետ կազմակերպման դեպքում հետագա տարիներին ևս ապահովել համախառն բերքի մեծ ծավալներ:
Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ:
Նախագահին ուղեկցել են վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հարակից հրապարակումներ`
- Հադրութում հացահատիկի համախառն բերքի ծավալը գերազանցում է վերջին 8 տարվա ցուցանիշները
- Արցախի հացահատիկային դաշտերում մկնանման կրծողները լայն տարածում են գտել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան