Բոլտը չի մասնակցի բացման արարողությանը
Օլիմպիական վեցակի չեմպիոն Ուսեյն Բոլտը չի մասնակցի Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերի բացման արարողությանը։ Ճամայկացի 29-ամյա վազորդը որոշել է խնայել ուժերը ելույթից առաջ, ինչպես նաև խուսափել այլ մարզիկների կողմից իր հանդեպ դրսևորվող մեծ ուշադրությունից։
Նշենք, որ Ճամայկայի դրոշը կտանի թեթևատլետուհի Շելլի-Էնն Ֆրեյզեր-Պրայսը։
Ռիո դե Ժանեյրոյում Բոլտի առաջին ելույթը պլանավորված է օգոստոսի 18-ին, երբ կկայանա 4x100 մետրի էստաֆետը։
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին