Զիդանը չի ուզում արագացնել Ռոնալդուի վերադարձը
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մտադիր չէ արագացնել հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի վերադարձը։ 31-ամյա ֆուտբոլիստը վերականգնվում է վնասվածքից, որն ստացել է Եվրոպայի 2016 թ. առաջնության եզրափակչում։
«Ներկա պահին Ռոնալդուն վերականգնվում է վնասվածքից,- Զիդանի խոսքերը մեջբերել է «Սպորտ Էքսպրեսը»։- Ակնհայտ է, որ նա ուզում է շուտ վերադառնալ, սակայն մենք պետք է զինվենք համբերությամբ ու հանգիստ լինենք»։
Հարկ է նշել, որ արդեն հաջորդ շաբաթ նոր մրցաշրջանը «Ռեալի» համար կսկսվի «Սևիլիայի» հետ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղով։
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին