«Սասնա ծռերի»-ի երկու անդամի խոշտանգման ենթարկելու վերաբերյալ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում. ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տարածել է հայտարարություն, որում ասված է. «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ հաղորդում է ստացվել այն մասին, որ զինված խմբի անդամ Արմեն Լամբարյանը և Սեդրակ Նազարյանը ենթարկվել են խոշտանգման։ Տեղեկություններ են ստացվել նաև այն մասին, որ խոչընդոտվում է Ա․ Լամբարյանի փաստաբանի մուտքը նրա մոտ և որ փաստաբանը չի կարողանում ներգրավվել քրեական վարույթին։
Ա.Լամբարյանին և Ս.Նազարյանին խոշտանգման ենթարկելու վերաբերյալ տեղեկություններ են հրապարակվել նաև զանգվածային լրատվության միջոցներում:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, հաղորդում ստանալուց անմիջապես հետո՝ նախօրիեն ժամը 20-ի սահմաններում աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Տեղի են ունեցել առանձին հանդիպումներ ինչպես Արմեն Լամբարյանի, այնպես էլ Սեդրակ Նազարյանի հետ, կատարվել են համապատասխան ուսումնասիրություններ։
Մանրամասն ուսումնասիրությունների, ինչպես նաև առանձնազրույցների ընթացքում Ա․ Լամբարյանին կամ Ս․ Նազարյանին խոշտանգման կամ որևէ այլ տեսակի վատ վերաբերմունքի ենթարկելու մասին տեղեկությունները չեն հաստատվել: Բուժանձնակազմի վերաբերմունքի առնչությամբ նշված անձանց կողմից որևէ բողոք չի ներկայացվել։
Ինչ վերաբերում է փաստաբանի մուտքին կամ նրան վարույթին չներգրավելուն, ապա այդ հարցն արդեն քննարկվել է փաստաբանի հետ և այն պարզելու նպատակով վաղն առավոտյան համապատասխան գրություն կուղարկվի նախաքննության մարմնին»։
Հիշեցնենք, որ երեկ Ա.Լամբարյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ «ՀՔԾ-ն ապօրինի կերպով խախտում է Արմեն Լամբարյանի իրավաբանական օգնություն ստանալու և պաշտպանական իրավունքը` ամեն կերպ խոչնդոտելով փաստաբանի, պաշտպանի ներգրավմանը, բերելով այլևայլ պատճառանաություններ»: Ինչպես նաև՝ «լուրեր են շրջանառվում և բազմաթիվ հեռախոսազանգեր են ստացվում այն մասին, որ Արմեն Լամբարյանը ենթարկվել է խոշտագումների: ՀՔԾ-ն, սակայն, ինձ, որպես փաստաբանի, ինչպես նաև Արմեն Լամբարյանի հարազատներին հնարավորություն չտալով հանդիպել նրա հետ, մեզ զրկում է ստուգելու խոշտանգման մասին լուրերն իրականությանը համապատասխանում են, թե ոչ, սակայն ՀՔԾ այդ գործելաոճը հիմք է տալիս կասկածել, որ այդ լուրերն այնուամենայնիվ համապատասխանում են իրականությանը»:
Հարակից հրապարակումներ`
- «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանի վիճակը գնահատվում է կայուն. «Էրեբունի» ԲԿ
- Հայթայան. Զինված խմբի անդամ Սեդրակ Նազարյանին վիրահատել են
- «Սասնա ծռերի»-ի անդամ Արթուր Մելքոնյանը «Էրեբունի» ԲԿ-ից տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ
- ՊՊԾ գնդից «Էրեբունի» ԲԿ են տեղափոխվել Արթուր Մելքոնյանն ու Արմեն Լամբարյանը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին