Մեսսին կվերադառնա հավաքական
Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին որոշել է շարունակել ելույթներն ազգային հավաքականում։ 29-ամյա ֆուտբոլիստն իր որոշման մասին պետք է հայտարարի հաջորդ շաբաթ։ Այս մասին տեղեկացնում է football.ua-ն։ Առաջիկա շաբաթվա ընթացքում Մեսսին Իսպանիայում պետք է հանդիպի Արգենտինայի ընտրանու նոր գլխավոր մարզիչ Էդգարդո Բաուսայի հետ։
Հիշեցնենք, որ Լեոն Արգենտինայի հավաքականում ելույթները դադարեցնելու մասին հայտարարել է Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակչում Չիլիի ընտրանուց կրած պարտությունից հետո։ Այն ժամանակ Մեսսին զգացմունքայնորեն հայտարարեց, որ հնարավոր ամեն բան արել է, բայց պարզվում է՝ դա քիչ է։
Գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո Բաուսան ասել է, որ թիմի գլխավոր աստղին վերադարձնելու հարցում լավատեսորեն է տրամադրված։
Հիշեցնենք, որ, Մեսսիից բացի, Արգենտինայի հավաքականից հեռանալու որոշում են կայացրել նաև Մասկերանոն ու Ագուերոն։
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին